Մուտք

Հարգելի այցելու

Բարի գալուստ ՀՀ Արդարադատության նախարարության միասնական վիճակագրական շտեմարան: Ներկայացվող համակարգը նախատեսված է ՀՀ ԱՆ-ն կողմից համակարգվող չորս կառույցների՝ ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների, Հարկադիր կատարման ծառայության ու Դատական համակարգերի վիճակագրական տվյալների ներկայացման եւ վերլուծությունների իրականացման նպատակով:

Համակարգը բաժանված է երկու մասի: Առաջին հատվածում ամփոփված են նախապես սահմանված ցուցանիշների ցանկեր, որոնք կարող եք դիտել գծապատկերի կամ աղյուսակի տեսքով, ինչպես նաեւ արտածել «.csv» ձեւաչափով: Երկրորդ հատվածը նախատեսված է տվյալների հարցումների համար: Այս բաժնում հնարավոր է հարցումներ կատարել բոլոր այն դաշտերով, որոնցով տվյալ տեղեկատվությունը պահպանվում է տվյալների էլեկտրոնային շտեմարանում: Ստացված տվյալների հետագա վերլուծության նպատակով դրանք հնարավոր է նաու ներբեռնել «.csv» ձեւաչափով: